
Ներկայում Իսրայելը բանակցում է արաբական երեք երկրի՝ Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ՝ պաշտպանական դաշինք ստեղծելու նպատակով։
Այս մասին հայտնում է ԱՄՆ֊ում գործող իսրայելական i24NEWS հեռուստաալիքը։ Ըստ աղբյուրի՝ պաշտպանական դաշինքի բանակցությունները, հավանաբար, պատասխանն են տարածաշրջանում «աճող իրանական սպառնալիքին», մասնավորապես խոսքը միջուկային նոր ծրագրին*, ինչպես նաև Սիրիայում և Իրաքում ընդլայնվող իրանական ազդեցությանը:
Ուշագրավ է, որ Իսրայելն ու Սաուդյան Արաբիան դիվանագիտական հարաբերություններ չունեն, իսկ Բահրեյնն ու ԱՄԷ֊ն Միացյալ Նահանգների միջնորդությամբ 2020 թ․ սեպտեմբերին էին Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման մասին փաստաթղթեր ստորագրել։