գլխավոր Աշխարհ Իսրայելում խոշոր միջուկային օբյեկտ է կառուցվում․ AP

Իսրայելում խոշոր միջուկային օբյեկտ է կառուցվում․ AP

Վերջին օրերին Իսրայելի հռետորաբանությունը խիստ կոշտացել է Իրանի միջուկային հավակնությունների վերաբերյալ։ Փորձագետները սկսել են կասկածել, իսկ գուցե այս եղանակով Թել-Ավիվը փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը սեփական նախագծից, որն իրականացվում է «հույժ գաղտնի» գրիֆի ներքո։

Իսրայելը Նեգևի անապատում խոշոր միջուկայի օբյեկտ է կառուցում։ Այս մասին հայտնում է ամերիկյան Associated Press (AP) լրատվական գործակալությունը։

Լուսանկարներում երևում է հիմքի համար փորված մեծ փոսը։ Մեծությամբ այն ֆուտբոլի դաշտի չափ է, խորությամբ՝ մի քանի հարկանի շենքի։ Ենթադրվում է, որ այն սկսել են փորել դեռ 2019 թվականից։ Դրա կողքին, AP-ի տվյալներով, գտնվում է այն կենտրոնը, որտեղ տեղակայված է ռեակտորը։ Հենց այնտեղ էլ ճեղքվում է պլուտոնիումը՝ իսրայելական միջուկային ծրագրի համար։

Associated Press-ն ըդգծում է, որ օբյեկտի կոնկրետ նշանակութունը այտնի չէ, այն հույժ գաղտնի է պահվում։ Իսրայելի իշխանությունները հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ։