գլխավոր Գլխավոր Նախագահին խնդրեցինք, որ իր լիազորությունների շրջանակում հանգուցալուծի մեր երկրում ստեղծված աննորմալ իրավիճակը....

Նախագահին խնդրեցինք, որ իր լիազորությունների շրջանակում հանգուցալուծի մեր երկրում ստեղծված աննորմալ իրավիճակը. Վանեցյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը մասնակցել են  «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ ներկայացուցիչ Վահրամ Բաղդասարյանը, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։  

Հանդիպումից հետո՝ Արթուր Վանեցյանը լրագրողներին հայտնեց, որ  ՀՀ նախագահին են  ներկայացրել մեր տեսակետները և խնդրել, որ որպես Սահմանադրության երաշխավոր իր  լիազորությունների շրջանակներում հանգուցալուծի մեր երկրում ստեղծված այս արտռոց և աննորմալ վիճակը:

 «Երկուստեք ֆիքսվեց, որ առաջնահերթ է մեր պետական շահը, բոլորը առաջնորդվելու են պետական շահի առաջ մղմամբ»,- նշել է պարոն Վանեցյանը՝ ավելացնելով, որ նախագահը դեռեւս շարունակում է հանդիպումների շարքը:

Հարցին՝ թե ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման դիմումի հետ կապված ինչ որոշում է կայացրել նախագահը, Վանեցյանը պատասխանեց.

«Նախագահը մեզ տեղեկացրեց, որ այսօր հանդիպելու է Օնիկ Գասպարյանի, ինչպես նաև ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ և անձամբ նրանցից լսելու է պատճառները, որոնք դրդել են Զինված ուժերին հանդես գալ վարչապետի հրաժարականի պահանջի մասին հայտարարությամբ: Կա մի կոնսենսուս, որ ՀՀ -ն գտնվում է ծայրաեղ ծանր վիճակում, ունենք պետության և պետականության կորստի վտանգ, ուստի բոլոր կարող ուժերը պետք է անեն բոլոր քայլերը այս իրավիճակից դուրս գալու համար»,-ասաց Արթուր Վանեցյանը: