գլխավոր Գլխավոր Նախագահը հետ չի վերադարձրել Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու առաջարկը. նախագահի աշխատակազմ

Նախագահը հետ չի վերադարձրել Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու առաջարկը. նախագահի աշխատակազմ

Քիչ առաջ մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին է վերադարձրել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու առաջարկը:

«Մամուլում տարածված տեղեկությունը, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկն իր առարկություններով վերադարձրել է, չի համապատասխանում իրականությանը»,- տարածված լուրերը մեկնաբանել է ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։