գլխավոր Իրադարձային Արմեն Սարգսյանը հետ է ուղարկել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշումը

Արմեն Սարգսյանը հետ է ուղարկել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշումը

Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ նախագահ Արմեն Սարգսյանը հետ է ուղարկել Օնիկ Գասպարյանի՝ ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշումը։ Սակայն քիչ անց իր էջից հեռացրել է այդ գրառումը։ Sputnik Armenia լրատվական գործակալությունն էլ հաղորդում է, որ այս լուրը հայտնել են ընդդիմադիրները՝ նախագահի հետ հանդիպումից հետո։ Onnet.am-ը հարցում է ուղարկել նախագահի աշխատակազմ՝ լուրը հաստատելու կամ հերքելու խնդրանքով։ Սպասում ենք պաշտոնական պարզաբանմանը։