գլխավոր Աշխարհ Թուրքիան քննադատել է Նիդեռլանդների՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին որոշումը

Թուրքիան քննադատել է Նիդեռլանդների՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին որոշումը

Թուրքիան քննադատել է Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատի`երկրի կառավարության ուղղված որոշումը, որը կոչ է անում իշխանություններին 1915 թվականի իրադարձությունները պաշտոնապես որպես հայերի դեմ իրականացված Ցեղասպանություն ճանաչել, հայտնում է Hurriyet օրաթերթը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը հայտարարել է, որ, 1915 թվականի իրադարձությունները որպես Ցեղասպանություն ճանաչելու որոշումն ու կառավարությանը դրանք ճանաչելու կոչը պատմությունը քաղաքական դրդապատճառներով վերաշարադրելու դատարկ փորձ է:

Նա հայտարարել է, որ «Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը կտրված է իրականությունից»: