գլխավոր Գլխավոր Էրդողանը նույնպես դատապարտեց Հայաստանի Գլխավոր շտաբի հայտարարությունը

Էրդողանը նույնպես դատապարտեց Հայաստանի Գլխավոր շտաբի հայտարարությունը

Թուրքիայի բարձրագույն էշելոնի հայտարարություններից հետո այսօր խոսեց նաև Թուրքիայի նախագահ Էրդողանն ու դատապարտեց Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և անդրադարձավ երեկ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությանը.

Մենք դեմ ենք բոլոր տեսակի հեղաշրջումներին։ Մենք չենք կարող դա ընդունել։ Եթե պետք է փոխել կառավարությունը, թող դա անի հայ ժողովուրդը։ Այդ աշխատանքը պետք է թողնել ժողովրդին, միայն ժողովուրդը կարող է փոխել կառավարությանը։ Նիկոլ Փաշինյանն արդեն գտնվում է մի վիճակում, երբ ժողովուրդը շուտով կարող է հասնել նրա հրաժարականին: Այնուամենայնիվ, եթե մենք ուղղակիորեն խոսում ենք կառավարության տապալման մասին, ապա մեր դիրքորոշումը պարզ է ՝ մենք դեմ ենք նման քայլին։

Ռեջեփ Թայիփ Էրդողան

Ի դեպ, Էրդողանն այն նախագահներից է, ում գլխով մեկ անգամ արդեն անցել է ռազմական հեղաշրջման փորձ։ 2016 թվականի հուլիսի 15-ին, Ստամբուլի ժամանակով ժամը 22:00-ին սոցկայքերում տարածվեց հաղորդում այն մասին, որ Բոսֆորի կամուրջը փակվում է զինվորականների կողմից։

Ռազմական տեխնիկա մտցվեց նաև Ստամբուլ ու Անկարա։ Էրդողանը ստիպված եղավ փախուստի դիմել ու հենց այդ ժամանակ, ինչ-որ նկուղից սկայպով ուղիղ եթեր մտավ ու կոչ արեց ժողովրդին դուրս գալ փողոց ու տեր կանգնել իրենց պետությանը։ Ռազմական հեղաշրջումն արդյունքում տապալվեց։