գլխավոր Իրադարձային Վազգեն Մանուկյանը, Արթուր Վանեցյանը և Վահրամ Բաղդասարյանը նախագահի նստավայրում են (տեսանյութ)

Վազգեն Մանուկյանը, Արթուր Վանեցյանը և Վահրամ Բաղդասարյանը նախագահի նստավայրում են (տեսանյութ)

Նախագահն այսօր հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ԱԺ ընդդիմադիր ուժերի ղեկավարների հետ։ Հայտարարվել էր նաև նախագահի և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի նախատեսվող հանդիպման մասին։

Հայրենիքի փրկության շարժման առանցքային լիդերներն այս պահին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում են։

Տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես են ՀՀԿ փոխնախագահ Վահրամ Բաղդասարյանը, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ու ընդդիմադիր շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը մտնում նախագահի նստավայր։

Հիշեցնենք`նախագահի աշխատակազմն այսօր ընդդիմության լիդերներին հայտնել էր, որ նախագահը ընդունել է ընդդիմության լիդերների հանդիպման առաջարկը և պատրաստականություն հայտնել հանդիպել նրանց հետ 15։40-ին։

Մինչ այդ նախագահն այսօր հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ԱԺ ընդդիմադիր ուժերի ղեկավարների հետ։

Նախապես հայտարարվել էր նաև նախագահի և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի նախատեսվող հանդիպման մասին։