գլխավոր Իրադարձային Դուք լավ գիտեք՝ ինչ է թաքնված ԳՇ-ի հայտարարության տողերի արանքում. Հովհաննիսյանը՝...

Դուք լավ գիտեք՝ ինչ է թաքնված ԳՇ-ի հայտարարության տողերի արանքում. Հովհաննիսյանը՝ գլխավոր դատախազին

Գիտե՞ք ինչու է բանակը հայտնում մտահոգություն, Գլխավոր շտաբը հայտնում մտահոգություն, որովհետև իրավապահ համակարգը՝ գլխավոր դատախազի գլխավորությամբ տապալել է դավաճանի կողմից հայ ժողովրդի, նրա զավակների դեմ կարած հանցագործությունների համար ձերբակալումները: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, Դատախազության դիմաց ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:

«Ընդդիմությունը մի պահանջ կարող է ունենալ Արթուր Դավթյանից: Դուք պարտավոր եք գոնե մեկ անգամ դրսևորել իրավահպատակ վարքագիծ, այսինքն կամ ձերբակալեք դավաճանին և բոլոր նրանց, որոնք սպնել են հայ ժողովրդի զավակներին, կամ հրաժարական տաք և ասեք, որ չեք կարողանում պատվեր չկատարել: Փաստն այն է, որ մինչ այս պահը չեք կարողանում պատվեր չկատարել:

Կամ մաքրվեք՝ ձերբակալելով դավաճան մարդուն, կամ ուղղակի պատիվ ունեցեք ու հեռացեք: Դուք գիտեք, թե ինչ է թաքնված ԳՇ-ի հայտարարության տողերի արանքում: Դուք պետք է դա անեիք, չեք արել, գոնե հիմա մաքրվեք ու արեք դա: Ձերբակալեք կամ հեռացեք: