գլխավոր Քաղաքականություն Վարչապետի խոսնակը` Վաղարշակ Հարությունյանին Պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելու լուրերի մասին

Վարչապետի խոսնակը` Վաղարշակ Հարությունյանին Պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելու լուրերի մասին

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հերքում է Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին պաշտոնանկ անելու մասին լուրերը:

«Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Գևորգյանը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքելով լրատվամիջոցներում տարածվող լուրերին, թե քննարկվում է Վաղարշակ Հարությունյանին պաշտոնից ազատելու հարցը: