գլխավոր Քաղաքականություն Ովքե՞ր են Թուրքիայից արձագանքել Հայաստանի՝ վերջի երկու օրերի իրադարձություններին

Ովքե՞ր են Թուրքիայից արձագանքել Հայաստանի՝ վերջի երկու օրերի իրադարձություններին

Թուրքագետ Վարուժան Գեղամյանն իր տելեգրամյան ալիքում գրում է․

«Երեկ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի՝ ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջի հրապարակումից հետո հարևան Թուրքիայում սկսվեց հայտարարությունների «շքերթ»։
Ես երբևէ իմ մասնագիտական ողջ կյանքի ընթացքում չեմ հանդիպել Թուրքիայի կողմից այսչափ մեծ արձագանք Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Իսկ գուցե այսպես եղավ այն պատճառով, որ տեղի ունեցողը արտաքին քաղաքականության ոլորտում է…
Եւ այսպես, Գլխավոր շտաբի հայտարարությունը «հեղաշրջման փորձ» են որակել.

  • Թուրքիայի ԱԳ նախարար Մ. Չավուշօղլուն
  • Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական և խոսնակ Ի. Քալընը
  • Իշխող ԱԶԿ կուսակցության խոսնակ Օ. Չելիքը
  • Թուրքիայի նախագահի հանրային կապերի վարչության պետ Ֆ. Ալթունը
  • Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գ. Փայլան

Ինչպես գիտեք, երեկվա հայտարարությանը «հեղաշրջում» որակումն է տվել ևս մեկ մարդ և այդ մարդը ՀՀ վարչապետն է»։