գլխավոր Աշխարհ Ադրբեջանը նոր զենքեր է գնում Թուրքիայից

Ադրբեջանը նոր զենքեր է գնում Թուրքիայից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է թուրքական նոր զենք գնելու մասին:

«Մենք նոր պայմանագրեր ենք կնքել Թուրքիայում արտադրված ամենաառաջատար զենքերի գնման համար: Դա էլ ավելի կամրապնդի մեր բանակը», – ասել է նա:

Ալիևը բարձր է գնահատել նաև Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ օգտագործված թուրքական զենքը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաքուն գնում է նաև թուրքական SOM թևավոր հրթիռներ: