
Կրեմլում առայժմ վտանգ չեն տեսնում Արցախում հրադադարի հաստատման եռակողմ պայմանավորվածության կատարման ընթացքի համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, ամեն ինչ առայժմ իրագործվում է»,-ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Երևանում տեղի ունեցող իրադարձությունները կարող են ազդել ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածությունների կատարման վրա։