գլխավոր Իրադարձային Իմ իշխանության գալու պարագայում, գերիների վերադարձի հարցը լինելու է մի քանի օրվա...

Իմ իշխանության գալու պարագայում, գերիների վերադարձի հարցը լինելու է մի քանի օրվա հարց. Վանեցյան

«Պաշտոնապես խոսք եմ տալիս, որ իմ իշխանության գալու պարագայում, գերիների վերադարձի հարցը լինելու է մի քանի օրվա հարց։ Գործող իշխանությունը պարտված է ու չի կարողանում իր պահանջները ներկայացնի մեր հակառակորդին»,- քիչ առաջ ընդդիմության հանրահավաքի մեկնարկից առաջ Բաղրամյանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«ԶՈՒ հայտարարությունը քաղաքական չէ։ Նրանք իրենց աջակցությունը չեն հայտնել Հայրենիքի փրկության շարժմանը, որևէ այլ քաղաքական ուժի, ուղղակի խոսել են այն մասին, որ Փաշինյանը այլևս ի վիճակի չէ ապահովել մեր երկրի անվտանգությունը։ Մենք սովորական քաղաքական օրակարգում չենք։ Արտառոց իրավիճակում ենք գտնվում»,- պնդեց Վանեցյանը։

«Անձամբ իմ հետ, շարժման հետ կապ չեն հաստատել, պաշտոնական չեն դիմել իրենց հանդիպելու համար։ Հրապարակային պատասխանել ենք՝ պատրաստ ենք վարչապետին հանդիպել ու քննարկել իր հրաժարականը, որն էլ մեր համար համար  մեկ պահանջն է»,- նշեց Վանեցյանը՝ անդրադառնալով վարչապետի կոչին՝ ընդդիմության հանրահավաքները դադարեցնելու մասով։