գլխավոր Իրադարձային Արմեն Սարգսյանը կհանդիպի «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների հետ

Արմեն Սարգսյանը կհանդիպի «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ 15։40-ին կհանդիպի «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներին։ Այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը։

«Նախագահի ներկայացուցիչը հայտնել է, որ 15։40-ին նախագահը կընդունի մեր պատվիրակությանը։ Մեր պատվիրակությունը կհանդիպի նախագահի հետ, այնուհետեւ Բաղրամյանի հրապարակում արդյունքների մասին ձեզ կզեկուցենք»,- նշեց նա։

Այս պահին ակցիայի մասնակիցները երթով շարժվում են դեպի նախագահի նստավայր։

Նրանք պահանջում են, որ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը։