գլխավոր Աշխարհ Ռուսական С-400-ները կօգտագործեն միայն վտանգի դեպքում. Թուրքիայի ՊՆ

Ռուսական С-400-ները կօգտագործեն միայն վտանգի դեպքում. Թուրքիայի ՊՆ

Թուրքիան մտադիր է օգտագործել Ռուսաստանից ձեռք բերված С-400 զենիթահրթիռային համակարգերը միայն վտանգի դեպքում:

Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գրում է «Անադոլու» գործակալությունը:

«Թուրքիան մտադիր է օգտագործել С-400-ը միայն սպառնալիքների և վտանգի դեպքում: Թուրքիայի С-400-ները սպառնալիք չեն նրանց համար, ովքեր չեն պատրաստվում հարձակվել նրա վրա»,-հայտարարել է Աքարը: