գլխավոր Հասարակություն Ալիևը պատրաստվում է վերաբնակեցնել օկուպացրած տարածքները, այդ թվում՝ խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող...

Ալիևը պատրաստվում է վերաբնակեցնել օկուպացրած տարածքները, այդ թվում՝ խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքները

Ալիևն իր ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ցանկանում է վերաբնակեցնել օկուպացրած տարածքները։

Փուլային տարբերակով, հնարավորինս սեղմ ժամկետներում բոլոր փախստականները կվերաբնակցվեն Արցախում։

Իլհամ Ալիև

Ալիևը չցանկացավ կոնկրետ ժամկետներ նշել, բայց վստահեցրեց, որ դրանք կան, պարզապես հիմա չի ցանկանում բարձրաձայնել։

Մենք անպայման վերադառնալու ենք Արցախի բոլոր տարածքները, անգամ այնտեղ, որտեղ հիմա հայերն են ապրում։ Մենք անպայման վերադառնալու ենք անգամ այն տարածքներ, որտեղ այժմ խաղաղապահերն են կանգնած։ Հայերը պետք է հաշտվեն այդ մտքի հետ։

Իլհամ Ալիև

Ալիևը նաև վստահեցրեց, որ Արցախի՝ ժամանակավորապես օկուպացրած տարածքներում ռուսական ընկերությունները նույնպես կմասնակցեն վերականգնողական աշխատանքներին։