գլխավոր Աշխարհ Հայաստանին «Իսկանդեր» փոխանցելը սխալ որոշում էր․ Ալիևը՝ Պուտինի որոշման մասին

Հայաստանին «Իսկանդեր» փոխանցելը սխալ որոշում էր․ Ալիևը՝ Պուտինի որոշման մասին

Իլհամ Ալիևն անդրադարձել է նաև վերջերս շատ քննարկված «Իսկանդեր» մարտավարական հրթիռների համակարգին։

Ես դեռ այն ժամանակ էլ էի ասում, որ սխալ որոշում է Հայաստանին «Իսկանդեր» փոխանցելը։ Եվ հիմա էլ ինձ մոտ հարց է առաջանում, թե ինչ անհրաժեշտություն կա Ռուսաստանի կողմից ուժեղացնելու հայկական բանակը։ Արդյո՞ք դա ծառայում է խաղաղությանը։

Իլհամ Ալիև

Ռուսաստանի կողմից հայկական բանակի ուժեղացման գործընթացից տարակուսած Ալիևը միևնույն ժամանակ հայտնում է, որ Ռուսաստանի հետ Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցությունը շարունակվելու է․

Մեր սպառազինության հիմքը կազմում է ռուսական տեխնիկան, և ի տարբերություն հայերի, մենք չենք բողոքում դրա որակից։

Իլհամ Ալիև

Ալիևն անդրադառնալով պատերազմական օրերին նշել է, որ կարող էր հրթիռակոծել նաև Երևանը։

Ես հանգիստ կարող էի ռմբակոծել հայկական քաղաքները, այդ թվում՝ Երևանը։ Բայց միայն ռուսական միջամտությունից հետո հայերը դադարեցին ռմբակոծել մեր քաղաքները։

Իլհամ Ալիև

Հիշեցնենք, որ Ադրբեջանն իր մարտավարական լրակազմում ունի իսրայելական արտադրության «Լորա» և բելառուսական արտադրության «Պոլոնեզ» տեսակի մարտավարական հրթռային համակարգեր։ Դրանք լայնորեն կիրառվել են Արցախյան պատերազմի օրերին։