գլխավոր Իրադարձային Ռուսաստանի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ հանդես են եկել հայտարարությամբ

Ռուսաստանի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ հանդես են եկել հայտարարությամբ

Ռուսաստանի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«Սփյուռքը միասնականորեն պաշտպանում է Օնիկ Գասպարյանին, Գլխավոր շտաբին և մեր փառապանծ բանակին։ Ստորագրեք և տարածեք։ Մենք դեմ ենք ազգի դավաճաններին և կողմ ենք մեր առյուծ զինվորներին։

Հարգելի հայրենակիցներ։

Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Հայաստանի վարչապետն ու կառավարությունն ի վիճակի չեն կայացնելու համարժեք որոշումներ մեր ժողովրդի և պետության համար այսքան ճգնաժամային և ճակատագրական ժամանակներում։ Ավելին, իշխանությունների գործողությունները հանրապետությունը մղում են քաղաքացիական պատերազմի։ Ազգի համար այս վճռական պահին, մենք մեր պարտքն ենք համարում կանգնել բանակի կողքին և հայտարարել մեր անվերապահ աջակցության մասին ՀՀ ԶՈՒ ԳՇ-ին։ Նիկոլ Փաշինյանն իրեն հակադրելով բանակին՝ դարձել է ամենամեծ ազգային սպառնալիքը Հայաստանի ազգային անվտանգության համար։ Մենք միանում ենք ՀՀ ԶՈՒ ԳՇ՝ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի պահանջին։ Ռուսաստանի հայ համայնքը միշտ եղել է և կլինի Հայաստանի ժողովրդի և բանակի կողքին»,- ասված է հայտարարության մեջ:

Այն ստորագրել են՝

Սեմյոն Բաղդասարովը

Արամայիս Քամալովը

Արսեն Պողոսյանը

Արմեն Անանիկյանը

Միխայիլ Պոգոսովը

Վարլեն Սևումյանը

Յուրի Ստեփանյանը

Էմին Յախշիբեկյանը

Կարեն Թումասյանը

Մարինե Հովհաննիսյանը

Կարեն Ադամյանը

Արամ Գաբրելյանովը