գլխավոր Աշխարհ Ռուս դիվանագետները Հյուսիսային Կորեայից ոտքով են տուն վերադարձել (տեսանյութ)

Ռուս դիվանագետները Հյուսիսային Կորեայից ոտքով են տուն վերադարձել (տեսանյութ)

Ռուսաստանի ԱԳՆ-ը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են Հյուսիսային Կորեայում գտնվող ռուս դիվանագետները ոտքով տուն վերադարձել։ Քանի որ կորոնավիրուսի պատճառով երկաթուղին ուղևորափոխադրումներ չի իրականացնում ռուս դիվանագետները լուրջ խնդիրներ են ունեցել տուն վերադարձի ճանապարհին։ Արդյունքում ահռելի ժամանակ են ծախսել ճանապարհի վրա․

  • 32 ժամ գնացքով
  • 2 ժամ ավտոբուսով
  • Մոտ մեկ կիլոմետր՝ ոտքով

Ընդ որում, ոտքով ճանապարհի համար ստիպված են եղել հատուկ սայլակ պատրաստել, որպեսզի այն հնարավոր լինի տեղափոխել երկաթուղու ռելսերով ու հենց իրենք էլ մոտ մեկ կիլոմետր սայլակը հրելով հասցրել են Ռուսաստանի պետական սահման։