գլխավոր Իրադարձային ՄԱԿ-ը Հայաստանին զսպվածության կոչ է անում

ՄԱԿ-ը Հայաստանին զսպվածության կոչ է անում

ՄԱԿ-ում անհանգստացած են Հայաստանում տիրող իրավիճակով և կոչ են անում կողմերին պահպանել զսպվածություն և քաղաքական հակասությունները լուծել երկխոսության միջոցով։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

«Այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, չափազանց անհանգստացնում է մեզ։ Շատ կարեւոր է, որպեսզի բոլոր կողմերը պահպանեն հանգստություն։ Մենք կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն եւ միաժամանակ կոչ ենք անում ինկլյուզիվ երկխոսություն սկսել՝ հանուն լարվածության թուլացման եւ քաղաքական հակասությունների լուծման»,- ասել է Դյուժարիկը։ Նա նաեւ հայտարարել է, որ դա պետք է արվի սահմանադրական եւ դեմոկրատական պրոցեսների ամբողջական հարգմամբ։