գլխավոր Գլխավոր Ինչպե՞ս է կրակում Իսկանդերը․ Ռուսաստանի ՊՆ-ի բացառիկ տեսանյութը

Ինչպե՞ս է կրակում Իսկանդերը․ Ռուսաստանի ՊՆ-ի բացառիկ տեսանյութը

ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ հաստատելով «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի կիրառումը Սիրիայում:

Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն, հրապարակված կադրերի համաձայն՝ հրթիռային համալիրները հարվածներ են հասցնում Սիրիայում ահաբեկիչների կառույցների ուղղությամբ: Դատելով տեսանյութից՝ հարվածները հասցվել են 9М729 թևավոր հրթիռներով:

Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ժամանակ «Իսկանդեր» չի կիրառվել, Հայաստանի սպառազինման կազմում ընդգրկված բոլոր հրթիռները զինապահեստներում են գտնվում: