գլխավոր Իրադարձային Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանում իշխանություն չունի. Էդուարդ Շարմազանով

Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանում իշխանություն չունի. Էդուարդ Շարմազանով

Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանում իշխանություն չունի, թող մի հատ նայի ընդդիմության հավաքն ու իր վարչական ռեսուրսներով հանրահավաքը։ Հայ ազգը վճռական է, Հայաստանում կա կոնսենսունս, որ Նիկոլը պետք է հեռանա։ Պատմության մեջ չի եղել այդպիսի բան, որ ՀՀ ԶՈՒ-երը պահանջեն գործադիրի ղեկավարի հրաժարականը, դուք հասկանո՞ւմ եք, թե դա ինչ է նշանակում։ Այս մասին քիչ առաջ ԱԺ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը։

«Այդ մարդկանց համբերությունն ինչքան է հատել, ինչքան է դանակը ոսկորին հասել, որ Գլխավոր շտաբը նման հայտարարություն է արել։ Այդ մարդիկ իրենց հայտարարությամբ ասում են՝ այդ մարդն է մեր պետության, ազգի կործանման թիվ մեկ մեղաvորը»,- ասաց նա՝ հավելելով, որ Փաշինյանի հետ պատրաստ են նույն սեղանի շուրջ նստել միայն մեկ օրակարգով՝ իր հրաժարականի։