գլխավոր Իրադարձային ՆԱՏՕ-ն կոչ է արել Հայաստանին` խուսափել էսկալացիայից

ՆԱՏՕ-ն կոչ է արել Հայաստանին` խուսափել էսկալացիայից

ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է Հայաստանում իրավիճակի զարգացմանը և կողմերին կոչ անում խուսափել էսկալացիայից։ Կառույցի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն Twitter-ի իր էջում: Նա ընդգծել է, որ տարաձայնությունները պետք է կարգավորվեն Սահմանադրության շրջանակներում ու խաղաղ ճանապարհով։

«Մենք ուշադիր հետևում ենք մեր գործընկեր-երկրում՝ Հայաստանում իրադարձությունների զարգացմանը։ Կարևոր է խուսափել այնպիսի արտահայտություններից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա էսկալացիայի։ Ցանկացած քաղաքական տարաձայնություն պետք է լուծվի խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով՝ Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան»,- գրել է նա։