գլխավոր Իրադարձային Իրանը զսպվածության կոչ է անում Հայաստանի բոլոր կողմերին

Իրանը զսպվածության կոչ է անում Հայաստանի բոլոր կողմերին

Պաշտոնական Թեհրանը Հայաստանում բոլոր կողմերին կոչ է անում զերծ մնալ բռնությունից և զսպվածություն դրսևորել։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբձադեն։

«Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը Հայաստանում բոլոր կողմերին զսպվածության և բռնությունից խուսափելու կոչ է արել», – ասվում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։