գլխավոր Իրադարձային Այսօրվա իշխանությունը խոսում է ինչպես ընդդիմություն, կարծես երկրի ղեկավար չի․ Մովսես Հակոբյան

Այսօրվա իշխանությունը խոսում է ինչպես ընդդիմություն, կարծես երկրի ղեկավար չի․ Մովսես Հակոբյան

«Այնքան հիմար հրամաններ է արձակել, որ բանակի համբերության բաժակը լցվել է». Մովսես Հակոբյանը՝ Փաշինյանի մասին

«Ինձ թվում է, որ այս երկրում իշխանափոխություն չի եղել, որովհետև այսօրվա իշխանությունը խոսում է ինչպես ընդդիմություն, կարծես երկրի ղեկավար չի։ Երկրի ղեկավարի խոսքը երկմտություն չպետք է առաջացնի։ Ղեկավարի խոսքը հազար անգամ պետք է ստուգվի, նոր հրապարակվի: Այդպիսի այնքան հիմար հրամաններ է արձակել, որ բանակի համբերության բաժակը լցվել է և այլևս չի ենթարկվում»,-«Արմնյուզ»-ի եթերում ասել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանը։

«Ճանաչելով այդ բոլոր գեներալներին և սպաներին՝ ասեմ, որ նրանք պատահական մարդիկ չեն։ Զինված ուժերի ամբողջ ղեկավար կազմն է։ Այս համերաշխությունը ձևավորվել է այս իշխանության 2․5 տարվա ընթացքում վարած քաղաքականության արդյունքում»,-նշել է գեներալը: