գլխավոր Իրադարձային Ռուսաստանը պատժամիջոցների սահմանման դեպքում ԵՄ-ին սպառնացել է ասիմետրիկ պատասխանով

Ռուսաստանը պատժամիջոցների սահմանման դեպքում ԵՄ-ին սպառնացել է ասիմետրիկ պատասխանով

Մոսկվան միջոց կգտնի պատասխանելու Բրյուսելի նոր պատժամիջոցներին, հնարավոր է, որ արձագանքը լինի ասիմետրիկ: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Եվրամիության հետագա ապակառուցողական գործողությունների դեպքում Ռուսաստանի Դաշնությունը ձեռքերը ծալած չի նստի, այլ կգտնի իրավիճակի վրա ազդելու համապատասխան ուղիներ և մեթոդներ»,-ասել է Չիժովը:

«Սա կարելի է անվանել ասիմետրիկ պատասխան, կարելի է ինչ-որ այլ կերպ անվանել, բայց, իհարկե, նման գործողությունները չեն մնա անհետևանք»,-ընդգծել է դիվանագետը: