գլխավոր Իրադարձային Ադրբեջանցուն խնդրեցի՝ հեռախոսը փոխանցի Նարեկիս, պատասխանեց՝ արդեն ուշ է՝ նրան սպանել...

Ադրբեջանցուն խնդրեցի՝ հեռախոսը փոխանցի Նարեկիս, պատասխանեց՝ արդեն ուշ է՝ նրան սպանել ենք

Արցախում զոհված 23–ամյա Նարեկ Ելուղյանը Սիսիան քաղաքից էր, 2 եղբայրներից կրտսերը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Սիսիանի պետական քոլեջ, գերազանց ավարտել, ապա 2014 թվականի ամռանը մեկնել ծառայության, Մարտակերտում էր ծառայել։ Որպես օրինակելի, կարգապահ ու քաջ զինվոր՝ պարգևատրվել էր «Քաջարի մարտիկ» և «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշաններով, ինչպես նաև բազմաթիվ պատվոգրերով։ Մի քանի ամիս էր մնացել Նարեկի զորացրվելուն, երբ սկսվեց ապրիլյան պատերազմը։ Ծառայակից ընկերների հետ միասին Նարեկը պատվով կատարել է իր առջև դրված խնդիրը, և ինչպես նրա հայրը՝ Յուրիկ Ելուղյանը, պատմեց, այն ժամանակ որդին հրաշքով էր փրկվել։

«Ինքը եղել է հրետանու հաշվարկի հրամանատար, այդ ժամանակ թշնամու արկն ընկել էր իրենց կողքը, բեկորը Նարեկի կողքով անցել, կպել էր իր հրանոթին, զենքի ինչ-որ մասին, ու ընկել է գետնին․․․ Հիմա այդ բեկորը գտնվում է այնտեղ, փայտի վրա էլ գրել է՝ երկրորդ անգամ կյանք տվեց Աստված»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում