գլխավոր Իրադարձային Օպտիմալացում՝ ըստ Թորոսյանի, կամ «թավշյաները» որոշել են նեղացնել Թաթոյանին․ Հրապարակ

Օպտիմալացում՝ ըստ Թորոսյանի, կամ «թավշյաները» որոշել են նեղացնել Թաթոյանին․ Հրապարակ

Hraparak.am-ը գրում է․ «Վաղը՝ փետրվարի 25-ին ՀՀ կառավարությունը որոշելու է Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ամրացված 3 միավոր տրանսպորտային միջոց հետ վերցնել եւ ամրացնել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում այլ գերատեսչությանն ամրացնելու կամ օտարելու նպատակով։

Նախագիծը ներկայացնելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը: Սա նորմալ նախագիծ կլիներ, եթե այս որոշման մեջ Արսեն Թորոսյանի համար գրված չլիներ. 2018 թվականից սկսվել եւ շարունակվում է պետական մարմիններում պետական բյուջեի հաշվին պահվող տրանսպորտային միջոցների օպտիմալացման գործընթացը…

Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու նպատակով ֆինանսական միջոցներ ներգրավելու, տնտեսությունում ֆինանսկան ներարկումներ իրակականացնելու հրատապ անհրաժեշտ է հնարավորինս ձերբազատվել պետական բյուջեի վրա թեկուզեւ ոչ նշանակալի բեռ հանդիսացող ֆինանսական պարտավորություններից՝ ազատվող միջոցներն ուղղելով տնտեսությանը կամ սոցիալական խնդիրների լուծմանը և ավելի արդյունավետ կառավարել պետական գույքը՝ դրա օտարումից ստացվող միջոցներն ուղղելով վերոնշյալ ծախսերի ֆինանսավորմանը։

Որոշման մեջ չի ասվում պարտադիր օտարել, ասվում է կամ օտարել կամ տալ այլ գերատեսչության: Եթե մեքենան սպասարկում էր պաշտոնյա Պողոսին, նրա կնոջը, ընտանիքին, սիրուհուն ու հիմա նույն մեքենան սպասարկելու է պաշտոնյա Պետրոսին, կնոջը, ընտանիքին, սիրուհուն, որտեղի՞ց են միջոցներ խնայվելու: Սա ի՞նչ թավշյա տրամաբանություն է, սա ի՞նչ օպտիմալացում է: Ծառայողական մեքենան հո Իսկանդեր չի, որ 10 տոկոսանոց արդյունք ունենա ու միջոցներ տնտեսվեն:

Ուղղակի թավշյաները փորձում են նեղացնել ՄԻՊ Արման Թաթոյանին, հակաադրբեջանական ակտիվ գործունեության համար»: