գլխավոր Իրադարձային Ադրբեջանը վերսկսել է գազի արտահանումը Թուրքիա և Եվրոպա

Ադրբեջանը վերսկսել է գազի արտահանումը Թուրքիա և Եվրոպա

Ադրբեջանը վերսկսել է գազի արտահանումը Թուրքիա և Եվրոպա: Socar-ի միջոցառումների կազմակերպման և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Իբրահիմ Ահմադովը «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ի հետ զրույցում ասել է, որ Կասպից ծովում գտնվող «Շահ Դենիզ» հանքավայրում կարճատև դադար է տեղի ունեցել:

«Խոսքը արտահանման կարճաժամկետ դադարեցման մասին էր: Մի քանի ժամվա ընթացքում պատճառը վերացվել է, և վերականգնվել է գազի արտահանման համակարգը»,-ասել է Իբրահիմ Ահմեդովը:

Փետրվարի 23-ին և 24-ին թուրքական էներգետիկ բորսայի EPIAS հարթակը հաղորդել էր, որ փետրվարի 23-ին դադարեցվել է գազի արտահանումը Ադրբեջանից: