գլխավոր Իրադարձային Տեղեկացա, որ Արա Սաղաթելյանին արգելվել է կապն արտաքին աշխարհի հետ․ Գևորգ Գորգիսյան

Տեղեկացա, որ Արա Սաղաթելյանին արգելվել է կապն արտաքին աշխարհի հետ․ Գևորգ Գորգիսյան

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ այցելեցի Արմավիրի ՔԿՀ-ում պահվող, հայտնի ֆեյքի գործով կալանավորված ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին։ Ճշտեցի նրա որպիսությունը, ծանոթացա պահման պայմաններին, լսեցի նրա կարծիքը քրեական գործի վերաբերյալ։

Քիչ առաջ տեղեկացա, որ իմ այցից հետո՝ քննիչի որոշմամբ, Արա Սաղաթելյանին արգելվել է որևէ տիպի կապն արտաքին աշխարհի հետ, այդ թվում՝ հեռախոսազանգերը և տեսակցություններն ընտանիքի անդամների հետ։

Հուսով եմ՝ նախաքննական մարմինն ունի ողջամիտ բացատրություն նմանօրինակ պահվածքի համար և հրապարակային կներկայացնի այսպիսի գործելաոճի հիմնավորումները»։