գլխավոր Իրադարձային Նիկոլը պատմության մեջ կմնա որպես դավաճան, որը հանձնեց Շուշին․ Միքայել Մինասյան (տեսանյութ)

Նիկոլը պատմության մեջ կմնա որպես դավաճան, որը հանձնեց Շուշին․ Միքայել Մինասյան (տեսանյութ)

Միքայել Մինասյանն իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իսկանդերի մարտունակության մասին արված հայտարարությանը։

«Այսօր բոլորը խոսում էին Նիկոլի ու 10%-ով պայթած Իսկանդերի մասին ՝ լրագրողներ, փորձագետներ, քաղաքական գործիչներ: Իսկանդերի հետ կապված պատմությունը ինձ համար վկայում է սրա մասին՝ Իսկանդերի թիրախը ոչ թե պատերազմի սկզբում թշնամու ուժերի կուտակումն էր, ոչ այն ռազմական օդանավակայանները, որոնցից անօդաչու թռչող սարքեր էին դուրս գալիս պատերազմի ընթացքում, նույնիսկ նավթագազային ենթակառուցվածքները: Նիկոլի համար կարևոր էր համաձայնագիրը ստորագրելուց առաջ ցույց տալ, որ նա ինչ-որ կերպ օգտագործում է Իսկանդերը, և թիրախն ընտրվեց Շուշին: Քաղաքը, որ Նիկոլը համարում էր «մռայլ ու դժգույն», պնդում էր, որ դա ադրբեջանական է, իսկ ուսապարկերն այն անվանում էին ոչ թե Շուշի, այլ «Շուշա»:

Իսկանդերի հարվածը Արցախյան առաջին պատերազմում հայկական հաղթանակի խորհրդանիշին ակնհայտ վերաբերմունք է մարդկային կյանքի, արժեքների, պատմության և այն ամենի նկատմամբ, որով կարող էինք հպարտանալ: Այնպես է ստացվել, որ մենք կլինենք Շուշին որպես հայ հիշող սերունդը, իսկ Նիկոլը պատմության մեջ կմնա որպես դավաճան, որը հանձնեց Շուշին և տմարդ, որ որպես թիրախ ընտրեց Հաղթանակի խորհրդանիշը»,- գրել է Մինասյանը: