գլխավոր Իրադարձային Ճապոնիայում 11 բարձրաստիճան պաշտոնյայի պատժել են երկրի վարչապետի որդու հետ թանկարժեք ընթրիքների...

Ճապոնիայում 11 բարձրաստիճան պաշտոնյայի պատժել են երկրի վարչապետի որդու հետ թանկարժեք ընթրիքների համար

Ճապոնիայի հաղորդակցությունների նախարարությունը պատժել է 11 բարձրաստիճան պաշտոնյայի երկրի վարչապետ Յոսիհիդե Սուգայի որդու եւ Tohokushinsha Film արբանյակային հեռուստաընկերությունից նրա գործընկեր ղեկավարների հետ թանկարժեք ընթրիքների համար, հաղորդում է Associated Press-ը:

Այդ պատմության մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Shukan Bunshun ամսագիրը վերջերս հայտնել է, որ Սեյգո Սուգան և վերոնշյալ ընկերության այլ ղեկավարներ զվարճացել են ներքին գործերի և հաղորդակցությունների նախարարությունում, որը կարգավորում է հաղորդակցական բիզնեսը:

Նախարարությունը հայտարարել է տուգանային պատժամիջոցների մասին, այդ թվում՝ նախարարության 11 աշխատակիցների աշխատավարձերի նվազեցման մասին, որոնք մասնակցել են թանկարժեք ընթրիքներին եւ նվերներ ստացել՝ խախտելով էթիկական օրենսգիրքը:

Ներքին գործերի եւ հաղորդակցությունների նախարար Ռյոտա Տակեդան հայտարարել է, որ այդ գործը, ցավոք, հանգեցրել է կառավարության նկատմամբ հանրության վստահության կորստին: Տակեդան նշել է, որ ինքը որոշում է կայացրել 3 ամսով աշխատավարձերի կրճատման մասին եւ հանձնարարել քննչական հանձնաժողով ձևավորել գործի հետագա ուսումնասիրության համար:

Նախարարության ներքին հետաքննությունը պարզել է, որ 2016-ից 2019 թվականներին նախարարության աշխատակիցները մոտ 40 անգամ ընթրել են և նվերներ ստացել ընդհանուր առմամբ մոտ 600 000 իենի (5700 դոլար) չափով:

Այս շաբաթ երկրի վարչապետը որդու պահվածքի համար ներողություն է խնդրել: Ընդ որում, Սուգոն հերքել է որդու մասնակցությունը գործարար գործունեությանը: