գլխավոր Իրադարձային Նիկոլայ Դրոզդովան ու նրա կինը՝ Տատյանան, դարձել են «Tatler»-ի նոր համարի հերոսները

Նիկոլայ Դրոզդովան ու նրա կինը՝ Տատյանան, դարձել են «Tatler»-ի նոր համարի հերոսները

Ռուսական «Tatler» ապրանքանիշի մարտի համարի շապիկին պատկերված են կենդանաբան Նիկոլայ Դրոզդովն ու նրա կինը՝ Տատյանա Դրոզդովան։

«Tetler»-ի Instagram-յան էջը հայտնում է, որ ամուսիններն ամսագրի գլխավոր խմբագիր Քսենիա Սոլովյովային հարցազրույց են տվել «այն մասին, թե ինչպես ապրել 44 տարի՝ առանց միմյանց վրա ձայն բարձրացնելու (սփոյլեր. մի անգամ Տատյանա Պետրովնայի փոխարեն մոսկովյան սովորական բնակարանում Հնդկաստանից յոթ կոբրա է ապրել)»։

Դրոզդովները շապիկի համար լուսանկարվել են Gucci-ի կարդիգանով. Նիկոլայ Նիկոլաեւինչն ավելի վաղ դարձել է ապրանքանիշի լոկալ դեսպան ու նկարահանվել արշավում։

Քսենիա Սոլովյովայի համար «Tatler»-ի մարտի համարը դարձել է վերջինը, որը նա ղեկավարել է որպես գլխավոր խմբագիր։ Այժմ նա համանման պաշտոն է զբաղեցնում «Vogue» ամսագրում։