գլխավոր Իրադարձային Դահուկորդ Կատյա Գալստյանն աշխարհի գավաթի խաղարկության որակավորման փուլում դարձել է մեդալակիր

Դահուկորդ Կատյա Գալստյանն աշխարհի գավաթի խաղարկության որակավորման փուլում դարձել է մեդալակիր

Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամ Կատյա Գալստյանը դարձել է մեդալակիր:

Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում ընթացող դահուկավազքի աշխարհի առաջնության որակավորման փուլում Հայաստանի դահուկավազքի հավաքական թիմի առաջատար Կատյա Գալստյանը (Աշոցք) 43 մասնակցի հետ մրցապայքարում գրավել է 3-րդ տեղը: Գալստյանն այժմ իրավունք վաստակեց մասնակցելու գավաթի խաղարկության մյուս մրցատարածություններին:

Նախորդ ամիս Աշոցքում կայացած Հայաստանի առաջնությունում Գալստյանը դարձել էր երկրի բացարձակ չեմպիոն` հաղթելով բոլոր մրցատարածություններում: