գլխավոր Աշխարհ Լիդսը հաղթանակը նվիրել է ֆուտբոլիստներից մեկի տատիկին․ էմոցիանալ դրվագ մառախլապատ Ալբիոնից (լուսանկարներ)

Լիդսը հաղթանակը նվիրել է ֆուտբոլիստներից մեկի տատիկին․ էմոցիանալ դրվագ մառախլապատ Ալբիոնից (լուսանկարներ)

Մարսելո Բիելսայի թիմը Elland Road- ում հրաշալի հանդիպում անցկացրեց՝ 3: 0 հաշվով հաղթելով «Սաութհեմփթոնին»: Այս խաղի ընթացքում տեղի ունեցավ էմոցիանալ մի դրվագ:

78-րդ րոպեին Ստյուարտ Դալասը թնդանոթային հարվածով խփեց երկրորդ գնդակը և վազեց պահեստայինների նստարանի մոտ: Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի խաղացողը իր գործընկերներից վերցրեց մարզաշապիկ և․․․ այնտեղ գրված էր Granny Val:

«Լիդսի» խաղացողներից մեկի՝ Կալվին Ֆիլիպսի տատիկը՝ Վալ Կրոսբին, մահացել է վերջերս: Կինը ակումբի ամենանվիրված երկրպագուներից էր և կարևոր դեր խաղաց, որպեսզի կիսապաշտպանը «Ասթոն Վիլա» տեղափոխվելու փոխարեն «Լիդսի» կազմում հանդես գա ևս մեկ մրցաշրջան: Հենց այդ տարի էր, որ ակումբը վաստակեց Պրեմիեր լիգայի ուղեգիր, իսկ Ֆիլիպսը դարձավ հաջողության հիմնական ստեղծողներից մեկը: