գլխավոր Իրադարձային Հայերենն այսուհետ հասանելի կլինի Microsoft Translator ծառայությունում

Հայերենն այսուհետ հասանելի կլինի Microsoft Translator ծառայությունում

Ողջ աշխարհում փետրվարի 21-ին նշվող Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ Microsoft ընկերությունը հայտարարել է, որ տեքստերի թարգմանություն իրականացնող իր Microsoft Translator ծառայությունն ավելացրել է ևս 9 լեզու՝ այդ թվում և հայերենը:

Այդպիսով Microsoft Translator-ի ծառայություններն արդեն հասանելի են դարձել 83 տարբեր լեզուներով: Ընկերությունը նշել է, որ ողջ աշխարհում հայերեն խոսում է շուրջ 7 մլն մարդ: