գլխավոր Աշխարհ Անվտանգության բարձիկները փրկել են աշխահահռչակ մարզիկի կյանքը. ԼԱ շերիֆ

Անվտանգության բարձիկները փրկել են աշխահահռչակ մարզիկի կյանքը. ԼԱ շերիֆ

Լոս Անջելեսի շերիֆ Ալեքս Վիլանուևան ասել է, որ ամերիկացի Թայգեր Վուդսի մեքենան մինչ շրջվելը մեծ արագությամբ էր շարժվում:

Հիշեցնենք, որ երեքշաբթի, փետրվարի 23-ին, տեղական ժամանակով առավոտյան 7: 12-ին Վուդսը վթարի է ենթարկվել: Նա գիտակից է եղել, երբ նրան դուրս են բերել  մեքենայից և տեղավորել շտապօգնության մեքենայում:

«Մեքենան անցնում էր լանջով, որը բավականին ոլորուն է և այստեղ հաճախ են պատահում պատահարներ: Սա հազվադեպ երևույթ չէ:

Մեքենայի առջևի մասը ամբողջությամբ ջարդված է, բայց բարեբախտաբար սրահը նույնքան չէր վնասվել: Անվտանգության բարձիկները, հնարավոր է, փրկել են նրա կյանքը», – ասել է Վիլանուևան:

Ոստիկանության խոսնակ Դարիլ Օսբին հաստատել է, որ Վուդսը լրջորեն վնասել է երկու ոտքերը: