գլխավոր Աշխարհ Ուկրաինան սկսել է ԱՊՀ շրջանակում կնքված պայմանագրերի խզման գործընթացը

Ուկրաինան սկսել է ԱՊՀ շրջանակում կնքված պայմանագրերի խզման գործընթացը

Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ շրջանակում ստորագրված քաղաքացիական ավիացիայի և օդային տարածքի օգտագործման մասին համաձայնագրերից: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է № 70/2021 հրամանագիրը «Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերից Ուկրաինայի դուրս գալու մասին»,- ասվում է նրա կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ նշվում է, որ խոսքը քաղաքացիական ավիացիայի և օդային տարածքի օգտագործման շուրջ համաձայնագրերի մասին է, որոնք կնքվել են 1991 թվականի դեկտեմբերի 25-ին և 1992 թվականի մայիսի 15-ին:

Հրամանագրով Ուկրաինայի նախագահն արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է դիմել Միջպետական ավիացիոն խորհրդին՝ վերոնշյալ համաձայնագրից դուրս գալու հացով:

Ուկրաինայում 2014 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո երկրի նոր ղեկավարությունը հայտարարել էր, որ սկսում է ԱՊՀ շրջանակներում կնքված պայմանագրերի խզումը: