գլխավոր Իրադարձային Էթնա գործող հրաբուխը չորրորդ անգամն է ժայթքում

Էթնա գործող հրաբուխը չորրորդ անգամն է ժայթքում

Իտալիայի Սիցիլիա կղզում գտնվող Էթնա գործող հրաբուխը չորրորդ անգամն է ժայթքում մեկ շաբաթվա ընթացքում:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, երկինքը պատվել է մոխրի ամպով, որը հասնում է մի քանի կմ բարձրության: Տեղի իշխանությունների կարծիքով՝ հրաբուխը ներկա պահին վտանգ չի ներկայացնում հարևան բնակավայրերի և ավիահաղորդակցության համար:

Հարյուրավոր զբոսաշրջիկներ, չնայած կարանտինային սահմանափակումներին, փորձում են հասնել Սիցիլիա՝ տեսնելու հրաբխի ժայթքումը: Փրկարարները, իրենց հերթին, մարդկանց կոչ են անում չափազանց շատ չմոտենալ հրաբխին:

Եվրոպայի ամենաակտիվ հրաբուխներից մեկը հերթական անգամ արթնացել է փետրվարի 16-ին: