գլխավոր Քաղաքականություն Փաշինյանը ոչ մի բառ չասաց Արցախի ապագայի մասին. Արմեն Աշոտյան

Փաշինյանը ոչ մի բառ չասաց Արցախի ապագայի մասին. Արմեն Աշոտյան

Աշոտյանի խոսքով Փաշինյանը Արցախի ապագայի մասին ոչ մի խոսք չասաց և որ վերջինիս համար Արցախ գոյություն չուներ, չունի եւ չի ունենա:

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում գրառում է կատարել և անդրադարձել Նիկոլ Փաշինյանի այսօրվա հարցազրույցին: «Սերժ Սարգսյանի հարցացրույցից հետո շշերի մեջ բնակվող կապիտուլյանտը տրանկվիլիզատորների «overdose»-ով մեկ շաբաթ անց դուխ է հավաքել ինչ-որ բան բարբաջելու։

Նա նշում է, որ ռազմագերիներին Ալիևի քմահաճույքին թողած վարչապետը փաստացի խոստովանեց, որ մեր տղաներին պատանդ է թողել Ադրբեջանում, որպեսզի Հայաստանի վրա ճնշումների մեխանիզմ ապահովվի։ Բացի այդ Աշոտյանը գրում է, որ 2018-ի ապրիլին Հայաստանն ու Մինսկի խմբի համանախագահները մի ձայնով էին խոսում,և բանակցությունների փակուղու մեղավորը Ադրբեջանն էր։ Իսկ 2019-ից սկսած մինչեւ պատերազմ ներառյալ նույն համանախագահները մեզ այլեւս թողել էին Ադրբեջանի հետ դեմ հանդիման, ինչն աղետալի պատերազմի պատճառներից մեկն էր։

«Մի դրվագ էլ ընդգծեմ։ Սույն խզբզանքը դեմքի լուրջ արտահայտությամբ ասում է, որ նոյեմբերի 9-ի գիշերը ցուցարարները ուզում էին ոչնչացնել ոչ միայն իշխանություններին, այլեւ, ուշադիր, Արցախի հետ կապված պետական գաղտնիքներ… !

Էլի՞ եք ուզում։ Խնդրեմ, բռնվեք։ Ասում է, որ բանակի սպառազինությունների արդիականացման պլանը չի փոխվել, իսկ 3 րոպե անց խոստովանում, որ Սերժ Սարգսյանի ասած ԱԹՍ-երը իրոք չեն գնվել, քանզի չգիտեին ոնց եւ որտեղից գնել»,-գրում է Աշոտյանը։

Աշոտյանը նշում է, որ Փաշինյանը նորից է ստում իրենց օրոք բանակցված Արցախի կարգավիճակի հարցով, 70-ականների զենք գնելով՝ կրկին խոսեց 80-ականների զենքից, նույնության նշան դրեց պատերազմական 4 եւ 44 օրերի միջեւ։ Հիմարություններ արտանետեց Սյունիքի անվտանգության, տարածաշրջանային ապաշրջափակման, կոռուպցիայի ոչնչացման մասին եւ այլն։

Նրա խոսքով Փաշինյանը Արցախի ապագայի մասին ոչ մի խոսք չասաց և որ վերջինիս համար Արցախ գոյություն չուներ, չունի եւ չի ունենա։