գլխավոր Տնտեսություն Ամուլսարն, այնուամենայնիվ, հանք կդառնա․ Փաշինյանը հաստատեց

Ամուլսարն, այնուամենայնիվ, հանք կդառնա․ Փաշինյանը հաստատեց

Փաշինյանն իր հարցազրույցում հայտարարեց, որ մեծ է հավանականությունը, որ Ամուլսարի ոսկու հանքն, այնուամենայնիվ, կգործարկվի։

Հիշեցնենք, որ Ամուլսարի ճակատագիրը շարունակում էր անորոշ մնալ։ Հանքը շահագործել պատրաստվող Լիդիան ընկերությունը պատրաստվում էր դիմել միջազգային արբիտրաժ։ Միջազգային աուդիտորական ընկերությունը նույնպես ինչ-որ անհասկանալի եզրակացություն էր տվել, որը յուրաքանչյուր կողմը փորձում էր հօգուտ իրեն ծառայեցնել։

Դե քաղաքացիներն էլ բլոկ-պոստ էին դրել Ամուլսար տանող ճանապարհին ու թույլ չէին տալիս հանքի աշխատակիցների մուտքը հանքի տարածք։