գլխավոր Գլխավոր Վթար`Փակ շուկայի մոտ (թարմացված)

Վթար`Փակ շուկայի մոտ (թարմացված)

Ավտոմեքենան մխրճվել է Փակ շուկային կից ծաղկի կրպակի մեջ:

Փետրվարի 23-ին, ժամը 20:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում՝ «Փակ շուկա» ՍՊԸ-ի մոտակայքում, ավտոմեքենան մխրճվել է ծաղկի սրահի մեջ. կան տուժածներ։

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մխրճվել ծաղկի սրահի մեջ, ինչի հետևանքով կոտրվել են սրահի ապակիները և վնասվել՝ ծաղիկները։ Սրահի աշխատակիցներ Ա․ Մ․-ն (ծնված 1986 թ․) և Ա․ Գ․-ն (ծնված 1981 թ․) ստացել են մարմնական վնասվածքներ։ Տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։