գլխավոր Գլխավոր Փաշինյանը պատասխանեց Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

Փաշինյանը պատասխանեց Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

Փաշինյանը պատասխանել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առ այն, որ նա ասել էր թե՝ եթե ինքը լիներ երկրի ղեկավար, այս պատերազմը չէր սկսվի․

Յուրաքանչյուրն, ով չի 2020 թվականին չի եղել երկրի ղեկավար, կարող է այդ արտահայտությունն անել։ Նա կարող է ասել, որ նրա օրոք չէինք պարտվի։ Դա ապացուցել հնարավոր չէ։

Փաշինյանն անդրադարձավ նաև երրորդ նախագահի խոսքերին։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն ասում էր, որ փոխել են սպառազինության ամբողջ պլանը, համաձայն որի պետք է գնեինք մոտ 2500 ԱԹՍ։

Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, որ ոչ մի սպառազինության պլան էլ չի փոխվել։ Նաև հղում արեց ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին․

Լավ, ենթադրենք ասում են, որ պետք է գնենք ԱԹՍ-ներ։ Իսկ այնտեղ գրված չէր ու հստակ չէր՝ ո՞վ պետք է մեզ վաճառի այդ ԱԹՍ-ները։ ԵՎ այդ տեխնիկան ձեռքբերելու ճանապարհին արվում են քաղաքական ու դիվանագիտական քայլեր, որոնք կարող են միանշանակ չընդունվել դաշնակիցների ու բարեկամների կողմից։

Հիշեցնենք, որ մինչև Սերժ Սարգսյանը, սպառազինության պլանի փոփոխության մասին խոսել է նաև ՊՆ վերահսկողական ծառայության նախկին պետ, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը։ Նա նույնպես վստահեցնում է, որ սպառազինության պլանը փոխվել է ամբողջովին։

Ինչ վերաբերում է դաշնակիցների ու բարեկամների կողմից այս կամ այն քայլը միանշանակ չընդունելուն։ Երբ Իսրայելում դեսպանատուն էինք բացում, երբ ԵԽԽՎ-ում կողմ էինք քվեարկում հակառուսական բանաձևերին, այս մասին կարծես թե մեր կառավարությունն այնքան էլ չէր անհանգստանում։

Աղվան Ասոյան