գլխավոր Գլխավոր Բաքուն փորձում է գերիների հարցը գործարքի թեմա դարձնել․ Նիկոլ Փաշինյան

Բաքուն փորձում է գերիների հարցը գործարքի թեմա դարձնել․ Նիկոլ Փաշինյան

1in.am-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, առաջին անգամ ատամ ցույց տվեց Իլհամ Ալիևին։ Մինչև այս պահը նման դեպք չէր եղել։ Փաշինյանը հայտարարեց, որ Ալիևը գերիների հարցն օգտագործում է, որպես գործարքի միջոց, ինչն անընդունելի է։

Նոյեմբերի 9-ի համաձայնագրի մեջ հստակ ասված է, որ բոլոր գերիները պետք է վերադարձվեն։ Մենք հիմա աշխատում ենք նրանց վերադարձի ուղղությամբ։

Փաշինյանը հատարարեց, որ մինչև այսօր վերադարձել է 69 գերի։

Հավելենք, որ այսօր Ադևբեջանի հասցեին, թեև մեղմ, բայց մեղադրանքներով հանդես եկավ նաև արտգործնախարար Արա Այվազյանը։