գլխավոր Իրադարձային Վազգեն Մանուկյանը այսօրվա ոստիկանությունը համարում է դաժան

Վազգեն Մանուկյանը այսօրվա ոստիկանությունը համարում է դաժան

Մենք ոստիկանների շատ ենք տեսել, Խորհրդային միությունում ենք պայքարել, տարբեր նախագահների ժամանակ ենք պայքարել, բայց այն դաժանությունը, որն այսօր տեսա՝ երբեք չէր եղել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, ոստիկանության շենքի դիմաց  հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Մեր պետությունը, որ կառուցվեց, բանակի սաղմերը և այլն, ամեն ինչ սկսվեց ոստիկանությունից, մեր ոստիկաններնն էին Լաչինը պաշտպանում, մեր ոստիկաններից սկսվեց ջոկատների միավորումը։ Այսպիսի դաժան ոստիկանություն, որը հիմա է, երբեք չեմ տեսել»,- նշեց Վազգեն Մանուկյանը։