գլխավոր Իրադարձային «Արիության համար» մեդալի է արժանացել Քյարամ Սլոյանի եղբայրը

«Արիության համար» մեդալի է արժանացել Քյարամ Սլոյանի եղբայրը

Համիկ Սլոյանը «Արիության համար» մեդալի է արժանացել:

Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Քյարամ Սլոյանի եղբայրը՝ Համիկ Սլոյանը, Արցախյան երրորդ պատերազմին մասնակցության համար Արցախի նախագահի հրամանով արժանացել է «Արիության համար» մեդալի: Այս մասին տեղեկանում են ֆեյսբուքի Համիկ Սլոյանի ֆեյսբուքյան էջից:

Հրամանագրում նշված է. «2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար կամավորական Համիկ Քյալաշի Սլոյանին պարգևատրել «Արիության համար» մեդալով»: