
«Հայրենիքի փրկություն» առաջնորդները և նրանց համախոհները շարժվեցին ոստիկանության շենք: Նրանք պահանջեցին, որ վարչության պետը բացատրություն տա` անվտանգության ուժերի այսօրվա կոշտ գործողությունների հետ կապված:
«Հայրենիքի փրկություն» շարժման ղեկավարները 15 րոպե ժամանակ են տվել ոստիկանության պետ Վահե Ղազարյանին:
Քաղաքացիները նաև կոչ են անում ոստիկաններին իրենց միանալ:
Ոստիկանության պետը ներկա պահին դեռ չի հանդիպել շարժման ղեկավարներին: