
Հայրենիքի փրկության շարժման երթին զուգահեռ, ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամները փակել են Երևանի կենտրոնական փողոցներից` Խանջյանը։ Երթևեկությունը կաթվածահար վիճակում է։
Միության նախագահ Տարոն Ղազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց պարտքն է տեր կանգնել հայության շահերին եւ իրենցից հասնում է ապիկար իշխանությանը հեռացնել Կառավարության շենքից և դրան հասնելու համար իրենք փորձելու են կիրառել հնարավոր բոլոր գործողությունները։