գլխավոր Իրադարձային Հեծանիվով աշխատավայր գնացող Փաշինյանին հիշո՞ւմ եք, հիմա 1000-ավոր ոստիկանների ուղեկցությամբ է տեղաշարժվում․...

Հեծանիվով աշխատավայր գնացող Փաշինյանին հիշո՞ւմ եք, հիմա 1000-ավոր ոստիկանների ուղեկցությամբ է տեղաշարժվում․ Մանուկյան(տեսանյութ)

Հիշո՞ւմ եք հեծանիվով աշխատավայր գնացող Նիկոլ Փաշինյանին ու երկուսուկես տարի հետո հազարավոր ոստիկանների ուղեկցությամբ է նա տեղաշարժվում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

«Իմ քայլի» պատգամավորներ, ՔՊ-ականներ, էդ դո՞ւք եք խոսում հանրային վստահությունից, ձեր վստահությունը, ձեր հենարանը մնում են ոստիկանական կոշիկները, ուսադիրները, այս հսկայական ուժերը, որ կենտրոնացրել եք Երեւանում 200 մետր քայլելու համար։ Այսպես շարունակվելու է ամեն օր, ամեն օր նրանք առերեսվելու են իրականության հետ, որպեսզի հասկանան՝ ինչ ավեր են գործել մեր երկրում։ Հարյուրավոր քաղաքացիներ ամեն անկյունում հավաքված են՝ չեն կարողանում գնալ իրենց աշխատավայրեր, սա քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակում չի՞, սա դեմոկրատիա չէ՞, թե որոշել են ինչպես երեկ իրենց ուսապարկերից մեկն ասաց՝ կրակել ժողովրդի վրա»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

Նշենք, որ վաղ առավոտից ավտոբուսներով ոստիկանական ուժեր են կենտրոնացվել Սախարովի հրապարակում, որովհետեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելելու էր Կառավարության 3-րդ մասնաշենք։ Փաշինյանը կառավարության գլխավոր մասնաշենքից կառվարության 3-րդ մասնաշենք քայլեց «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո: Հարյուրավոր ոստիկաններ շրջափակել էին տարածքը, որպեսզի Փաշինյանն անարգել հասնի կառավարության 3-րդ մասնաշենք:

Նախօրեին «Հայրենիքի փրկության շարժման» բողոքի գործողությունների ավարտին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչ էր արել առավոտյան ժամը 11։30-ին լինել Կառավարության  3-րդ մասնաշենքի մոտ, քանի որ Նիկոլ Փաշինյանն այցելելու է այդ մասնաշենք: